ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ովքեր են կազմակերպել ԲՀԿ այցը

Ովքեր են կազմակերպել  ԲՀԿ այցը
07.12.2012 | 00:49

Որքան էլ Բրյուսելում հայաստանյան ներկայացուցիչ պարոն Ադոնցը ժխտի, որ ԲՀԿ այցի ակունքներում ինքը կանգնած չէ, դա ընդամենը ճշմարտության կեսն է: Եվրոպական խորհրդարանի ֆունկցիոներների հետ հանդիպումները հիմնականում իր ձեռքի գործն են: Ընդ որում, լավատեղյակները պնդում են, որ նա առաջնորդվել է «հա՛մ նալին, հա՛մ մեխին» սկզբունքով: Փորձելով կատարել ԲՀԿ-ի հետևում «կայանած» «ականջավորի» խնդրանքը, նա միևնույն ժամանակ առանձնապես մեծ ջանք չի թափել, որ Ծառուկյանն առավել բարձր մակարդակի հանդիպումներ ունենա, որ «մույս» կողմից էլ չշարժի հայաստանյան ԱԳՆ-ի բուռն զայրույթը, ինչից էլ խուսափել, ի վերջո, նրան չհաջողվեց:
Այցի կազմակերպիչներից է նաև Վարդան Օսկանյանը, ով «ոսկերիչների» սերնդի ներկայացուցիչներ և հորեղբայր ունի Բելգիայում: Նրան որոշակի աջակցել է նաև Հայաստանում ԵՄ դեսպանատունը:
Իսկ այցի իրական կազմակերպիչները, ըստ մեր հավաստի աղբյուրների, ռուսական հայտնի-շահագրգիռ շրջանակներն ու ծառայություններն են. նպատակն այն է, որ այս այցով հնարավորինս թուլացվի, հակակշռվի Սերժ Սարգսյանը, ինչպես նաև վերջինիս նկատմամբ ԵՄ բավականին ակտիվ աջակցությունը «ջարդվի»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ